Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Ժառանություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին և դրա պատճառներին է այսօր Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսի ժամանակ անդրադարձել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա տեղեկացրել է, որ առաջին պատճառներից մեկը իշխանությունների կողմից պայքարի սրացումն է, որի գագաթնակետը Գեղարքունիքի մարզի դեպքերն էին։
Նա նշել է, որ պատճառներից մեկն էլ այն է, որ ընտրությունները կեղծվել են, և իշխանությունն էլ օրենքի բոլոր դռները փակել է: Ամեն դեպքում՝ Ռուբեն Հակոբյանը հավատում է, որ մինչև ապրիլի 9-ը ինչ- որ բան փոխվելու է և չցանկանալով մանրամասնել մարտավարական քայլերը` հավաստիացրել է, որ ի վերջո տեր են կանգնելու ժողովրդի ձայներին։