
ՍԴ անդամի միակ թեկնածու առաջադրված Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր. ներկայացնելով Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկության արդյունքները՝ հայտարարեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Ըստ նրա, քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 54-ը: Անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ, կողմ՝ 36, դեմ՝ 17:
«Այսպիսով ՍԴ դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չի ընտրվել»,-ասաց նա:




