
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ոգեշնչիր, զորացրու, ազդիր» նշանաբանով երեւանյան քննարկումների ընթացքում այսօր խոսվել է հիմնականում փախստականների խնդիրների մասին: «Ավրորայի» մասնակիցները ևս մեկ անգամ պատմել են իրենց մարդասիրական աշխատանքների մասին:
«Ավրորայի» երեք հերոսներից Չո Լա Աուն իրավաբան եւ ռոհինջա ժողովրդի առաջնորդ է՝ Մյանմարից։ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության եւ բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով: Պայքարել է անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման եւ կրթական հնարավորությունների ստեղծման համար։

Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո, Մեքսիկա. խորհրդատվություն եւ իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50,000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների՝ Մեքսիկայի տարածքով իրենց դժվարին ճանապարհորդությունների ընթացքում: Նա նշեց, որ երեք խոչընդոտ կա իրենց գործունեության ճանապարհին,
Սունիտա Քրիշնա. Հնդկաստան։ 15 տարեկանում խմբակային բռնաբարության ենթարկված այս կինը հետագայում կանանց իրավունքների պաշտպանությամբ է զբաղվել, որպեսզի փրկի սեռական թրաֆիքինգի եւ հարկադիր մարմնավաճառության զոհերին։ Ստեղծել է մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 18,000 կանանց եւ երեխաների կյանքում։ Իր ստեղծած ցանցը մեծ օգնություն է տրամադրել կանանց։

Առաջադրված երեք գործիչներից մեկը հունիսի 10-ի արարողության ընթացքում կընտրվի 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ կստանա ինչպես 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւով, այնպես էլ 1,000,000 դոլարի դրամաշնորհ՝ շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու ժամանակին իրեն ոգեշնչած ու գործի մղած կազմակերպություններին։




