ԿարևորՀասարակություն

Արտակ Դավթյանն ամփոփել է Բունդեսթագի պատվիրակության այցը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/03/110313bundestag.mp3

Ինչպես հայտնի է, մարտի 5-7 մեր երկրում պաշտոնական այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Պատվիրակությունը` նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորությամբ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այցը ամփոփել է ԱԺ ՀՀԿ խմբակցությայն անդամ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը:

Ամփոփելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության  Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի արդյունքները, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը առաջին հերթին ընդգծեց այն հանգամանքը, որ այցը տարածաշրջանային բնույթ չէր կրում: Այս այցին նախորդել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Թուրքիա կատարած այցը: «Այս առումով Գերմանիանի դաշնության երկրորդ պաշտոնական անձի այցը Հայաստան ոչ միայն կարևոր է երկու խորհրդարանների հետագա համագործակցության զարգացման համար, այլ նաև այն առումով, որ Գերմանիան բավականին արժևորում է Հայաստանի դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանում»:

Ըստ Դավթյանի, այցի ընթացքում ձեռք են բերվել պայմանվորվածություններ միջխորհրդարանական փոխգործակցության շուրջ, ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում: Պատգամավորն ընգծեց, որ Գերմանիան ԵՄ տնտեսապես ամենահզոր երկիրն է և ունի ծանրակշիռ դերակատարում Եվրամիության կարևորագույն որոշումների ընդունման գործընթացում, և այս առումով այցը կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Մինչդեռ հայ-գերմանական հարաբերություններում առկա էն որոշակի խոչընդոտներ` կապված թուրքական և ադրբեջանական լոբբիների ազդեցությամբ` պաշտոնական Բեռլինի քաղաքականության վրա:

Այդ ազդեցության չեզոքացման լծակներից մեկը կարող է դառնալ երկու երկրների խորհրդարանականների ակտիվ համագործակթյունը, հատկապես Բունդեսթագի սեպտեմբերի 22-ին նախանշված ընտրություններից հետո, համոզմունք հայտնեց ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավարը:

Back to top button