
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնում է Վրաստան։ Այցը նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով է, նա ներկա կլինի Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Այցի շրջանակում հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի իր պաշտոնակցի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաեւ տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ:




