

Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ Ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը միաժամանակ նաև ընդգծելով՝ անպատիժ չի մնա որևէ հանդգնություն:
Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք՝ զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա:
Բնականաբար, նման իրավիճակում առաջին հերթին հարց է առաջանում ինչով է պայմանավորված հակառակորդի այս ակտիվությունը: ՀՀ նախագահի խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանը ադրբեջանական քայլերը պարզաբանում է իբրև Հայաստանում ստեղծված իրավիճակից օգտվելու փորձեր:
Բացի այդ, արդեն վաղուղ օրացույցում հստակ նշված են այն հավանական օրերը, երբ կարելի է արձանագրել հակառակորդի կողմից ակտիվություն: Առջևում մայիսի 28-ն է, և հասկանալի է, որ Բաքվում արդեն ջղաձգություն է: Մեկ այլ առիթ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խնդրին նորովի մոտեցման վախն է:
«Եթե Բաքուն ուզում Է խաղաղ ճանապարհով լուծվի խնդիրը, ուրեմն Արցախը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ»:
Սակայն Ալիևի հայտարարությունները վկայում են, որ Բաքուն պատրաստ չէ բանակցելու, և եթե այսօր Ադրբեջանը դիրքերը բարելավելու նպատակով ինժեներական աշխատանքներ է ձեռնարկում և ինտենսիվորեն զենք է գնում, ապա ըստ Թևան Պողոսյանի՝ դա մի բանի մասին է վկայում. հակառակորդը պատրաստվում է ռազմական գործողությունների:
Նա վստահեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այսօր էլ պատրաստ է բանակցության:
ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Մադրիդյան կոչվող սկզբունքները հայկական դիվանագիտության խայտառաություն որակեց, նա հակված է հարցին ավելի գլոբալ մետեցում դրսևորել:
Հարցն ավելի խորքային ներկայացնելու դեպքում միջազգային հանրության մոտ գուցե վերաբերմունքը փոխվի և փոխվեն խնդրի կարգավորման մոտեցումները, ասում է դեսպանը:




