

Արմավիրի մարզում թունավորման դեպք է արձանագրվել: «Ռադիոլուրը» կապ է հաստատել Արմավիրի ԲԿ -ի տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ, ով չի հերքել «Ռադիոլուրի» տեղեկությունը, նշելով, որ այս պահին կա 32 հիվանդ: Այլ մանրամասներ չի հաղորդել, թե որն է եղել թունավորման պատճառը:
Հիվանդներին չեն հասցրել հարցնել, թե որտեղ են եղել այդ պահին եւ այս պահին զբաղված են հիվանդների առողջական վիճակով:
Ըստ մեր տեղեկությունների թունավորվածները աշխատելիս են եղել էռնեկյանի «Տեռաս դե Արմենիա» Հայաստանի հողեր ՓԲԸ-ում:
Մանրամասները՝ ավելի ուշ:




