
Հայաստանի արտգործնախարարությունն իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Գազայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։
ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ կողմերը պետք է պահպանեն առավել զսպվածություն և իմաստություն՝ խուսափելու իրավիճակի հետագա վատթարացումից։
«Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ կողմերը պետք է խնդիրը լուծեն բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով», — գրված է ՀՀ արտգործնախարարության թվիթերյան էջում։
We are concerned over events unfolding in #GazaStrip during recent days. The sides should demonstrate more restrain and wisdom to avoid further deterioration of situation. We reaffirm our stance that differences can be resolved exclusively through dialogue and negotiations. pic.twitter.com/b6mziU5DxO
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) May 16, 2018
Մայիսի 14-ին Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ պաղեստինցիների կատաղի բախումներ են սկսվել: Զոհերի թիվն անցնում է մի քանի տասնյակը, կան հազարավոր վիրավորներ։




