
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Վանեցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում:
Արթուր Վանեցյանին պաշտոնում նշանակելու առաջարկությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ այս նա եղել է ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետի տեղակալ:




