
Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 16-րդ վարչապետ է ընտրվել ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա թեկնածությունն առաջադրվում էր երկրորդ անգամ, արդեն պատգամավորների 1/3-ի կողմից: Նախորդ անգամ Փաշինյանը խորհրդարանում բավարար թվով ձայներ չէր ստացել:
Այսօր նրա թեկնածությունը պաշտպանել են ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» խմբակցությունները և 11 պատգամավոր Հանրապետական խմբակցությունից: ՀՀԿ-ից Փաշինյանի օգտին քվեարկածները գործարար պատգամավորներն են, գեներալներն ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Խորհրդարանական մեծամասնության ղեկավարն ասել է, որ ՀՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել, բայց Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու քաղաքական որոշում է կայացվել: Վահրամ Բաղդասրայանը նկատել է, որ Հանրապետականը մյուս խմբակցությունների չափ լավատես չէ:
Նիստի ողջ ընթացքին լրագրողների համար նախատեսված օթյակից հետևել է նախօրեին Երևան ժամանած աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:
Ազգային ժողովն այսօր վերջին մեկ ամսվա ընթացքում հրավիրում էր երրորդ հատուկ նիստը և երրորդ անգամ էր քննարկում վարչապետի ընտրության հարցը: Թեկնածուն, ինչպես նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանն էր, բայց այլ էր նիստի ընթացքը, նաև ՝ դահլիճի տրամադրությունը:
Փաշինյանին նախորդ անգամ հարց էր ուղղել 26, ելույթների համար հերթագրվել էր 16 պատգամավոր: Այսօր նրան ուղղված հարցեր ընդհանրապես չկային, ելույթներն անհամեմատ քիչ էին և ի տարբերություն մայիսի 1-ի նիստի՝ ոչ թե ՀՀԿ-ի, այլ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների շարքերից: Բոլորում, սակայն, առանցքային էր օրվա խորհուրդը , նաև ՝ Նիկոլ Փաշինյանի ելույթում:
«Մեծ խորհրդանիշ կա այն բանում, որ Հյաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակը դե յուրե պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը»:
Փաշինյանի այսօրվա ելույթը շատ ավելի ծրագրային էր, քան նախորդ անգամ: Ժամանակավոր կառավարության առաջնահերթությունն, ըստ նրա համերաշխության մթնորլորտ և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն ձևավորելն է: Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ անցումային շրջանում գործող կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու , հիշեցնելով արդեն ասվածը՝ առանց վենդետաների ու սեփականության վերաբաշխման: Հայակական հեղափոխության խորհրդարանում հնչած ուղերձներն այսպիսին էին:
«Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ, ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ, տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք զբաղվելու է իր նախընտրած բիզնեսով և վերջ, մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու և վերջ, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ, օրենքը լինելու է գերակայություն և վերջ»:
Ելույթում Փաշինյանը կարևորեց սփյուռքի ներուժը լիարժեք օգտագործելու հարցը, խոսեց մեծ հայրենադարձության ակնկալիքի մասին: Տնտեսական քաղաքակնության մեջ 3 առաջնահերթություն նշեց ՝ հեղափոխական տեմպերով բարձր տեխնոլոգիաների , գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների զարգացում: Արտաքին հարաբերությունների ոլորտում կրկնեց արդեն ծանոթ մոտեցումները՝ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացնելու , ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու, ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ –ում Հյաստանի անդամակցությունն արդյունավետ շարունակելու մասին:
Փաշինյանը լիարժեք ու եռանդուն գործունեություն է խոստանում բոլոր ոլորտներում, բայց առաջիկա ամիսների գերխնդիրը համարում է ընտրական օրենսդրության բարեփոխումը: Փաշինյանը մտածում է, որ տրամաբանական սեղմ ժամկետներում կառավարությանը կհաջողվի Հայաստանը նախապատրաստել ազատ ընտրությունների անցկացմանը:
«Նոր էջ, վերադարձ հնին այլևս չի լինելու»:
Իրական և բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ նոր սկսվում է՝ սա ելույթների հիմնական թեզն էր: Փաշինյանին աջակցող խմբակցությունները լավատեսորեն հավատում են նոր սկզբին, ՀՀԿ-ն կասկածում է:
Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չկա՝ հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը: Այն, ինչ ասվել է նախկինում մնում է ուժի մեջ, իսկ մտահոգությունները շարունակում են առկախված մնալ: ՀՀԿ-ն ուզում է հավատալ, որ դրանք կփարատվեն ու կլինեն նաև անկեղծ խոստովանություններ:
Ինչ վերբերում է ՀՀԿ-ից կողմ քվեարկողներին: Փաշինյանի թեկնածությունը խորհրդարանական մեծամասնությունից պաշտպանեց 11 պատգամավոր : Նրանք խմբակցության այսպես ասենք գործարար պատգամավորներն են՝ Սամվել Ալեքսանյան, Արտակ Սարգսյան, Արման Սահակյան, Արամայաիս Գրիգորյան , գեներալները ՝ Սեդրակ Սարոյան, Մանվել Գրիգորյանը և ազգային փոքարամասնությունների ներկայացուցիչները:
«Ովքեր կողմ կքվերակեն, ձերը չդիտարկեք, նրանց փոխարեն կարող էին լինել ուրիշները: մեր դիրքորոծումը չի փոխվել»:
Հանրապետական խմբակցություն — Փաշինյան հաջորդ վճռորոշ հանդիպումը կկայանա կառավարության ծրագրին քննարկման առիթով: Մինչև դա կառավարության ձևավորման դժվարին փուլն է:




