
Վահան Մարտիրոսյանի ուղերձը ռադիոյի և հեռահաղորդակցության աշխատակիցների
մասնագիտական տոնի առթիվ.
Ռադիոյի և հեռահաղորդակցության ոլորտի հարգելի աշխատակիցնե՛ր, սրտանց
շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի` Ռադիոյի միջազգային օրվա
առթիվ:
Արդի տեխնոլոգիաները, ինտերնետ կապը, հեռահաղորդակցության ոլորտը, ռադիոն
շարունակում են մնալ մեր առօրյայի անբաժանելի մասը և հաստատապես կարելի է
պնդել, որ այն կունենա կայուն զարգացում։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ ոլորտի աշխատակիցները մեծ
պատասխանատվությամբ և պրոֆեսիոնալիզմով են կատարում իրենց առաքելությունը ։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ
առողջություն, հաջողություն մասնագիտական գործունեության մեջ և նորանոր
ձեռքբերումներ:
Վահան Մարտիրոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար




