Քաղաքական
ՀՀ խորհրդարանականները Արցախում են
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Հայաստանի հանրապետության խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները Արցախում են: Ինչպես, լրագրողներին ասել են խորհրդարանականները՝ Ստեփանակերտ այցելել են Արցախի նախագահի հրավերով:
Նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:
Արցախի Հանրապետության Նախագահը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանից է մեծապես կախված նաեւ Արցախի անվտանգությունը: