ԿարևորՄիջազգային

Բեռլուսկոնիին դատապարտվեց 1 տարի ազատազրկման

Միլանի դատարանը այսօր բավարարել է Իտալիայի դատախազության պահանջն ու երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին դատապարտել է 1 տարվա ազատազրկման: Քաղաքական գործչին մեղավոր են ճանաչել կորպորատիվ տեղեկությունները սեփական շահերին ծառայեցնելու նպատակով գաղտնազերծելու մեջ: Խոսքը Unipol ապահովագրական խմբի կողմից BNL (Banca Nazionale del Lavoro) բանկի անհաջող ձեռքբերման մասին է, որի նախկին ղեկավարի հեռախոսային խոսակցությունները ապօրինի լսվել են Բերլուսկոնիի հրահանգով: Նախկին վարչապետի փաստաբանները մտադիր են բողոքարկել Միլանի դատարանի վճիռը:

Back to top button