Հայաստանյան ՀԿ-ները մտահոգված են


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
2013 թ-ի փետրվարի 22-ին Հայաստանում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Երեւանում տարածաշրջանային տնօրեն Խաոլյան Շիի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն են հայտնել Սլովակիայից Թուրքիա ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի հնարավոր տեղափոխության կապակցությամբ եւ իրենց հորդորը հասցրել Նյու-Յորք:
ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգված են ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Սլովակիայից Թուրքիա տեղափոխելու նախատեսվող ծրագրի կապակցությամբ: Նշված կառույցի ներկայացուցիչները մեծ վտանգ են տեսնում, քանի որ Թուրքիան մեծ գումարներ է ծախսում այդ տեղափոխումն իրականացնելու համար:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով` այստեղ ակնհայտ քաղաքական ազդեցությունը հսկայական է լինելու: ՎԵրջինս չի պատկերացնում, որ ՄԱԿ-ի շրջանակներում իրենց բոլոր շփումները համաշխարհային հանրության հետ իրականացնելու են Ստամբուլի միջոցով: Կարինե Դանիելյանը պատահական չի համարում, որ Թուրքիան այս խնդիրը փորձում է լուծել ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ: Սրանով նա փորձում է փակել նաև այս հարցը ՄԱԿ-ի շրջանակներում, ավելացրեց Դանիելյանը:
«Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամ» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ ցեղասպանության 100 ամյակին ակտիվորեն ոչ միայն մենք ենք պատրաստվում, այլ նաև Թուրքիան և Ադրբեջանը: ՄԱԿ-ի փորձագետ Ռիչարդ Ֆալկը հայտարարել է, որ իրենք Ստամբուլը դարձնելու են համաշխարհային մայրաքաղաք, որովհետև Թուրքիան զարգացում է ապրում: Լարիսա Ալավերդյանի մեջբերում է`ՄԱԿ-ի կանոնադրությունը, որտեղ հակադրվում են ֆինանսական ու նյութական արժեքները և մարդու իրավունքները:
«Հենց այնտեղ ասված է. Պետք չէ տարբերություն դնել փոքր ազգերի և մեծ ազգեր, ուժեղ պետությունների և թույլ պետությունների միջև, հիմա ստացվում է, ով ուժեղ է ֆինանսապես նա դառնում է եվրոպական կամ համածխարհային մայրաքաղաքներից մեկը»:
Սա խիստ դատապարտելի է վրդովված նշեց Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ ցանկացած այսպիսի քայլ խրախուսում է այդ պետությանը: Ըստ նրա` այս որոշման դեմ բողոքում են Կիպրոսն ու Հայաստանը: Երևանում տարածաշրջանային տնօրեն Խաոլյան Շիի հետ հանդիպման ժամանակ առաջարկվել է, որ եթե Բրատիսլավան հեռու է, այդ դեպքում կարող է տարբերակներ լինեն Թբիլիսին, Կիևը, Աստանան, Ալմա Աթան: Սակայն որոշումը վերջնական չէ, ասում Կարինե Դանիելյանը:
Իսկ «Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն «Հազարաշեն» ՀԿ խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանն էլ ընդգծեց, որ մենք շատ պասիվ ենք, և փորձում ենք աշխարհին ցույց տալ մեր արդարությունը, սակայն նրա ձևակերպմամբ, աշխարհը չի իմանա դրա մասին:
ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցող 16 հասարակական կազմակերպությունները շարունակել ու են գործունեությունը, հայտարարեցին ՀԿ ղեկավարները և ավելացնում, որ նոր նամակ են պատրաստել և ուղղարկել Նյու- Յորքում գտնվող իրենց գործընկերոջը, ով այն կներկայացնի ՄԱԿ-ի համապատասխան ղեկավար անձանց: