
Հայաստանի հանրապետական կուսակցությունը մայիսի 30-ին , ժամը 18:00-ին կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու` Henaran.am-ին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Որոշման հիմքում լինելու է երկրի անվտանգությունը և կայունությունը և այս պարագայում ևս ՀՀԿ-ն միասնականություն կդրսևորի»,- ասել է նա։




