

«Սև հովազ» ռազմայարենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Ռուստամ Գասպարյանը երեկ Հանրապետության Հրապարակում հայտարարել է համաժողովրդական շարժմանը միանալու մասին:
Այսօր նա մի խումբ վետերան ազատամարտիկների հետ դպրոցական դասադուլավորների կողքին էր և հետևում էր քայլերթին, որպեսզի անկարգություններ թույլ չտրվեն:
Նա ասաց, որ չպետք է խանգարվի փողոցի երթևեկությունը և թույլ չտրվի առանց պետհամարանիշների մեքենաների երթևեկությունը: Ռուստամ Գասպարյանը շեշտեց, որ շարժմանը միացել են հասարակական կառույցի տղաները:
Նրանց չպետք է շփոթել «Սև հովազ» գումարտակի պայմանագրային զինծառայողների հետ: Իրենց զինվորները հիմա սահմանն են պահում:




