
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2030973873889664/
Հակաիշխանական շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում կոչ արեց Երևանում միառժամանակ դադարեցնել փողոցներ փակելն ու առանց պետհամարանիշերի մեքենաներով երթևեկելը:
«Երեկ երեկոյան մտահոգիչ տեղեկություններ ստացա այն մասին, որ Երևանում շատ կան առանց պետհամարանիշերի ու պետհամարանիշերը փակած մեքենաներ, որոնք պատճառ են դառնում երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումների:
Կոչ եմ անում, միառժամանակ դադարեցնել Երևանի փողոցները փակելը ու զբաղվել երթևեկության կարգ ու կանոնի հաստատմամբ: Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ առիթից օգտվեն ու սա վերածեն անկառավարելի, անվերահսկելի ինչ-որ բանի: Մենք առաջին հերթին պետք է զբաղվենք քաղաքում կարգ ու կանոնի հաստատմամբ»,-նշեց նա:




