ԿարևորՔաղաքական

Ժողովրդի ձեռքից թույլ չենք տա խլել հաղթանակը․ Նիկոլ Փաշինյան

Հրապարակում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այսօրվա անելիքները: Պահանջը միակն է անցնցում իշանության փոխանցումն է։

«Ժամը արդեն 11:15 է, բայց Արաշկունյանց պողոտան, Գարեգին Նժդեհ հրապարակը փակ է, Հալաբյան-Կիևյան խաչմերուկը փակ է, Մարտունիից երկու հարյուր մեքենայով ավտոերթով գալիս է Երևան»,-հայտնեց նա:

Նա նշեց, որ իրենք երթով կշարժվեն դեպի Մաշտոցի պողոտա, կանեն երթեր, իսկ վերջում կհանդիպեն հրապարակում` հանրահավաքին:

Այսօր առաջին անգամ քայլերթին են միացել նաեւ ԲՀԿ խմբակցության անդամները։ Ռադիոլուրի հետ զրույցում Նարիրա Զոհրաբյանն ասաց, որ ժողովուրդն արդեն հաղթել է եւ պետք է իշանությունը անցնցում փոխանցվի։

Հանրապետական կուսակցությունը և Կարեն Կարապետյանը փորձում են ժողովրդի ձեռքից խլել հաղթանակը. մենք հստակ հայտարարում ենք, որ դա թույլ չենք տալու. այս մասին երթի ընթացքում Մաշտոցի պողոտայում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Հարգելի՛ ժողովուրդ, դուրս արի փողոց և տեր կանգնիր քո իրավունքին, դուրս արի փողոց և տեր կանգնիր քո իրավունքին և ուրեմն` ՀՀԿ հեռացիր»,-կոչ էին անում երթի մասնակիցները:

Back to top button