After the denial of the negotiations around the terms of the RA Prime Minister Serzh Sargsyan’s resignation leader of ‘merjirserjin’ initiative MP Nikol Pashinyan continues the protest march the riot police arrest the protesters of ‘#merjirserjin’ initiative after the clashes during the protest march heading to Artsakh street of Yerevan, Armenia
Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների՝ ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը: Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով:Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։ Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության և հարկադրանքի միջոցներ կիրառելուց: