

Այսօր՝ ապրիլի 21-ին բողոքի գործողություններն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության մեկնարկել են ժամը 11-ին։ Նիկոլ Փաշինյանը ակցիան սկսել է Նոր Նորքի 7-րդ զանգվածից՝ «Նոր Տուն» խանութի դիմացից։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասաց, որ այլեւս թույլ չեն տալու ակցիայի մասնակիցներին քայլերթ իրականացնել եւ փակել փողոցները։




