Քաղաքական
Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չի քննարկվում. Շարմազանով
ՀՀԿ-ում չի քննարկվում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նման օրակարգ , նման հեռանկար չի քննարկվել, դա քաղաքական օրակարգ չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ում գործընթացները պետք է ունենան քաղաքական ընթացք, խորհրդարանն օրենքով սահմանված կարգով ընտրել է վարչապետ և սահմանադրական նորմն է, որպեսզի ընտրեն կառավարություն։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է լսել ընդդիմադիր գործընկերների ու քաղաքացիների գնահատականները:
Շարմազանովը կոչ է արել վերադառնալ կառուցողական դաշտ և խնդիրները լուծել կառուցողական ճանապարհով։