

Հանրապետական կուսակցությունը բողոքի ակցիաներին դրական է վերաբերվում, քանի դեռ դրանք օրենքով թուլատրելի սահմաններում են՝ այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը:
Նրա կարծիքով, սակայն, ընդդիմադիր շարժման օրակարգը դժվար է քաղաքական որակել: Քաղաքական էքսկուրսիաներով քաղաքական օրակարգ չի ձևավորվում ` ասել է ԱԺ փոխնախագահը:
Եթե մեր ընդդիմադիր գործընկերներն ունեն քաղաքական օրակարգ, ապա բոլոր հնարավորություններն ունեն այն խորհրդարանում քննարկման առարկա դարձնելու՝ ասել է Շարմազանովը, նաև բացատրել, թե ինչ է ենթադրում ընդդիմադիրներին ուղղված երկխոսության ու համերաշխության կոչը:




