Յանա Եգորյանը հետեւել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը
Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հրավերով Հայաստանէ ժամանել օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն մեր հայրենակցուհի Յանա Եգորյանը, ով Պետական համալսարանի մարզադահլիճում հետևել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ընթացքին:
Մրցաշարի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում Եգորյանը նշել է, որ Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացումը կնպաստի մեր երկրում այս մարզաձևի մասսայականացմանը: Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին Յանա Եգորյանին է հանձնել Եվրոպայի առաջնության հուշամեդալը:
«Առաջին հերթին սա ինձ համար շատ հաճելի, որովհետև ես հայ եմ և Հայաստանում անցկացվում է Եվրոպայի առաջնություն: Անկեղծ ասած չէի կարող բաց թողել այս հնարավորությունը: Սա շատ լավ քայլ է մարզաձևը Հայաստանում զարգացնելու և մասայականացնելու համար: Կարծում եմ մրցաշարը լավ է կազմակերպված: Մարզադահլիճը հիանալի է, լավն են նաև մարտուղյակները»: