«Տարոն դուրս արի» կոչերով ցուցարարները Երևանի քաղաքապետարնի շենքի առջև են։ Քաղաքապետարանի կենտրոնական մուտքը ոստիկանական պատով արգելափակված է, Փաշինյանն ցուցարարների հետ շենքին մոտեցավ նաև Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատվածից և ողջունեց ոստիկաններին։
«Մենք ձեզ հետ կռիվ չունենք։ Մենք մեր ոստիկանությանը վերաբերվում ենք լավ և հույս ունենք, որ դուք էլ լավ կվերաբերվեք մեր ցուցարարների նկատմամբ», — հայտարարեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է անում չմնալ ֆրանսիայի հրապարակում և միանալ իրեն, քանի որ սադրանքների հավանականությունը մեծ է:








