Հասարակություն
Երեւանը՝ այսօր
Երևանն առավոտից փոթորկվում է: Անհնազանդության երթն առավոտից կաթվածահար է արել մայրաքաղաքի փողոցները: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ «Իմ քայլը» սկսեց առավոտյան 08.15-ից՝ անցնելով գրեթե բոլոր կարևոր խաչմերուկներով ու կամուրջներով:
Առավոտյան ժամերին տարբեր տևողությամբ չէին աշխատում նաև Երևանի մետրոպոլիտենի կայարանների մի մասը: Մասնավորապես երկար ժամանակ մետրոն կանգառ չէր կատարում Բաղրամյան կայարանում:
Ակցիայի մասնակիցները քայլել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներով: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց խնդիրը Հայաստանում համերաշխության մթնոլորտ ստեղծելն է, խաղաղ, առանց բռնության հաղթական ապահովելն է: Քյալերթի վերջին կանգառը ֆրանսիայի հրապարակն էր: