
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է առաջիկայում այցելել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին նա խոսել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:
Սարգսյանն ընդգծել է, որ որպես Հայաստանի նախագահ՝ իր համար կարևոր է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության խորացումը, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդումը:
«Օգտվելով առիթից ես անկեղծորեն ցանկանում եմ Ռուսաստանում վերջերս կայացած նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին մաղթել նոր, ավելի մեծ հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ զարգացնելու երկրի տնտեսությունը, բարձրացնելու քաղաքացիների բարեկեցությունը և Ռուսաստանի դերակատարությունը միջազգային հարթակներում»,- ընդգծել է նա:




