Հասարակություն

Իրավաբանական անվճար ծառայություն աշխատանքային միգրանտներին         

Աշխատանքային միգրանտները արտագնա աշխատանքի մեկնելիս հաճախ են բախվում տարբեր խնդիրների, հայտնում անելանելի իրավիճակում և արտաքսվում երկրից՝ ստանալով մուտքի ագելք:

Այս խնդիրների դեպքում հայաստանի միգրանտներ կարող են դիմել  «Թոնգ Ջահոնի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության թեժ գծին և ստանալ իրավաբանակ անվճար օգնություն: Այս խնդիրներով պայմանավորված Հայկական կարիտասը իրազեկում էր կազմակերպել Լոռու Դեբետ գյուղում:

Արտագնա աշխատանքի մեկնող միգրանտին  առաջին հերթին հետաքրքրում է բարձր վարձատրվող  աշխատանքը: Այս տրամաբանությամբ էլ դրսում աշխատանք որոնողներն արագ կապում են ճամպրուկներն ու բռնում խոպանի ճամփան, որը երբեմն հարթ է լինում, երբեմն ՝խոչընդոտներով լի: Աշխատանք հիմնականում փնտրում են Ռուսաստանում, որի միգրացիոն օրենքներին քչերն են ծանոթ,ինչն էլ պատճառ է դառնում  նրանց մուտքի արգելքին կամ ոտնահարվում է աշխատանքային միգրանտի իրավունքը: Այս նպատակով էլ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը  Լոռու մարզի Դեբեդ գյուղում արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում    աշխատանքայի միգրանտի իրավունքների մասին իրազեկման դասընթացներ էր կազմակերպել:


Աշխատանքային պայմանագրեր չունեցող քաղաքացիները 90 օրը լրանալուց հետո պետք է լքեն այդ երկիրը, որպեսզի չհայտնվեն եռամյա մուտքի արգելքի տակ: Դեբետ գյուղում հողամաս քչերն են մշակում, անասնապահությամբ են զբաղվում, սակայն շատ չէ, յուրաքանչյուր ընտանիքում 2-3 խոշոր եղջերավոր անասուն: Գյուղում լավ չեն ապրում, բայց գյուղացիները կպած են հողին, բնությունն է պահում նրանց:


Արտագնա աշխատանքի մեկնողները ափսոսում են, որ չեն կարողանում տեսնել բնության զարթոնքն ու վայելել լոռվա բնաշխարհի գեղեցկությունը: Մեկնում են գարնանը, վերադառնում՝ խոր աշնանը:

Հրաչը զորացրվելուց հետո արդեն 4 տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Բաշկիրիայում գործատուն պահպանում է կանոնները, աշխատանքային պայմանագիր է կնքում: Հրաչի կարգավիճակն ավելի շահեկան է, քանի որ ապրում է քեռու տանը, սակայն աշխատանքային միգրանտների մեծ մասը զուրկ է ամենատարրական հիգիենայի պայմանները հոգալուց: Հրաչն ասում է, որ սիրում է իր գյուղն ու այստեղ կմնա, եթե աշխատանք լինի: Դեբետ համայնքի ղեկավար  Աշոտ Ղազարյանը նշում է, որ գյուղում հիմնական աշխատատեղը գրանիտե  քարի մշակման 2 արտադրամասն է, մանկապարտեզն ու դպրոցը,բայց վերջին շրջանում անասնապահությունը զարգացնելու առաջընթաց է նկատվում, գյուղացիները  հողեր են վերցնում, գոմեր սարքում:


Աշխատանքային միգրանտները երբեմն իրենց հետ տանում են նաև ընտանիքներին: Այս կերպ հեշտացնում են կենցաղային հոգսերը:  Նարեկ Պողոսյանը ընտանիքի հետ մի քանի անգամ է մեկնել ռուսաստանյան աշխատավայր, որտեղ արդեն ունեն իրենց սեփական տունը: Գնում են ու վերադառնում: Կեցության հետ կապված խնդիրներ չունեն: Տղամարդիկ չեն ուզում խոսել այն բարդութուններից, որոնց հետ իրականում բախվում են: Նարեկն անցած տարվա 6 ամսվա  աշխատավարձը դեռ չի ստացել, գործատուն չի տալիս, բայց չի էլ հրաժարվում:


«Աշխատանքային միգրացիայի հարցերով Ռուսաստանի, Հայաստանի և Ղրղզստանի հասարակական կազմակերպութունների անդրազգային ցանցի ստեղծում» ծրագրով  Հայկական Կարիտասն աջակցում է հայ միգրանտներին և  տրամադրում իրավաբանական օգնություն:


Եթե ՀՀ աշխատանքային միգրանտներըը Ռուսաստանում ունենում են խնդիրներ, ապա նրանք անվճար իրավաբանական  օգնություն կարող են ստանալ՝  դիմելով  «Թոնգ Ջահոնի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության թեժ գծին  +7 903 148 9636 կամ +7 926 834 7602:  Այս ծառայությանը անցած 4 ամսվա ընթացքում դիմել է 148 Հայաստանի քաղաքացի:

Կարդացեք նաև

Back to top button