Քաղաքական

ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԱԺ-ն կվավերացնի ապրիլի 10-ին


ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Արմեն Աշոտյանի նախագահությամբ ապրիլի 9-ին քննարկվել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովների դրական եզրակացությամբ կընդգրկվի ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Քննարկմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:


Կարդացեք նաև

Back to top button