ԿարևորՀասարակություն

Նախիջևանի հատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական զինուժի ուղղությամբ

Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»,-գրել է նա:

Նշենք, որ վերջերս քաղաքագետներն ու վերլուծաբանները սկսել էին շատ խոսել ադրբեջանական հնարավոր հարձակումների մասին, մասնավորապես՝  Նախիջևանի կողմից:

Կարդացեք նաև

Back to top button