

Ուղղափառներն այս տարի Զատիկը` Քրիստոսի Հարության տոնը, նշում են ապրիլի 8-ին: Ինչպես կաթոլիկները, առաքելական եկեղեցու հետևորդները, այնպես էլ ուղղափառները ևս տոնի ընթացքում փոխանակվում են ներկված հավկիթներով:
Տոնի ավանդույթի ակունքները մեզ են հասնում դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից, քանի որ հավկիթները խորհրդանշում են պտղաբերության և նոր կյանքի սկիզբ: Քրիստոնեության մեջ այն Քրիստոսի վերածննդի խորհուրդն է:




