

Հայաստանի համար անընդունելի է իր քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության վտանգումը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով մեր երկրում ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության գործունեության հնարավորությանը:
«Մրցույթի արդյունքներից հետո համապատասխան հարցադրումներ մեր կողմից արվել են: Հայաստանն ունի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք և եթե կա վտանգ այդ անձնական տվյալների ոչ գաղտնի լինելու հետ կապված, ապա համապատասխան քայլեր կարվեն»,- նշել է Քոչարյանը:




