ԿարևորՀասարակություն

Դեսպան Միքայել Մինասյանը՝ Նարեկացու արձանի օծման խորհրդի մասին

«Մտերմության նշան» այսպես է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանել Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։

Օծման արարողությունը տեղի կունենա, ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ։

Քանդակագործ Դավիթ Երևանցու արձանի երկու օրինակ է ձուլվել՝ մեկը՝ Վատիկանի, մյուսը՝ Էջմիածնի վեհարանի պարտեզների համար։

«Արվեստն այսպիսով դառնում է եղբայրության ուղերձ, որ կարող է միավորել քույր եկեղեցիներին»,- նշում է Vatican News-ը:

Կարդացեք նաև

Back to top button