Տուժածների ինքնությունը պարզել ենք, 8 տուժած կա, որից մեկը աշխատակիցն է։ Տուժաշներից մեկը վիրահատվում է՝ 8 տարեկան Մարկոսյան Ռուբինան։ Տուժաշներից 3-ը ՀՀ, 2-ը Իրանի, 3-ը՝ ՌԴ քաղաքացիներ են։ Լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻՆ արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը։
Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, հայտնում են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։
«Մեզ մոտ տեղափոխվածները գրեթե բոլորն էլ անչափահաս են՝ 6, 8, 19, 16, 15, 14, 15 և 25 տարեկան։ Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է և հենց այս պահին վիրահատում են»,- նշում են ԲԿ-ից։
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնում էր 9 տուժածների մասին։ Պայթյունի նախնական պատճառը թթվածնի բալոնն է եղել։




