Քաղաքական

Արմեն Սմբատյանը՝ Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան) նշանակելու մասին: Հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Սմբատյանն ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:

ՀՀ Նախագահը ստորագրել է նաև հրամանագիր Արմեն Մելքոնյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:

Արմեն Սմբատյանը 2002-2010 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնը:

Կարդացեք նաև

Back to top button