

Ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները։ Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը նույն օրը կստանձնի նախագահի իր պարտականությունները՝ ԱԺ հատուկ նիստում։
Նույն օրը կառավարությունը հրաժարական կտա եւ 7-օրյա ժամկետում արդեն խմբակցությունները կառաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին։ Կարելի է ասել, որ ժամանակ արդեն չի մնում:
Խոսքն ընդդիմության գործողությունների մասին է: Ընդդիմադիր դաշտից, սակայն, նշում են, որ նախորդ պայքարներից հետեւություններ արել են, փոխվել են եւ այս անգամ նույնիսկ կարճ ժամանակը թույլ կտա հասնել հաջողությունների:
Վաղը իր գործողությունների ճանապարհային քարտեզը հրապարակելու է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր Մամուլի ազգային ակումբում բացահայտել է որոշ մանրամասներ։




