

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր անդրադարձել է 2018 թվականի հունվար-փետրվար ժամանակահատվածի ներմուծման ցուցանիշներին։
Արտահանման ու ներմուծման ծավալները կտրուկ աճել են: Երեկ կառավարության ղեկավարը կոնկրետ ապրանքների գծով ցուցանիշներ էր նշել, օրինակ մարդատար ավտոմեքենաների և կենցաղային տեխնիկայի ներմուծման տպավորիչ աճերը։
Վարչապետին տպավորված ցուցանիշները բուռն քննարկման առարկա են դարձել սոցցանցերի մասնագիտական շրջանակներում: Շատերին ցուցանիշները զարմացրել են, շատերին էլ վերլուծություններ անելու առիթ տվել:
2018թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստան ներմուծվել է շուրջ 8 մլն ավտոմեքենա 2017-ի նույն ժամանակահատվածի 2.7 մլն-ի փոխարեն: Աճը ՝ համարյա 300 տոկոս: Կրկնապատկվել է էլեկտրական սարքավորումների ներմուծումը, ավելացել է հագուստի ներկրումը ևս: Ի դեպ հագուստի ենթախմբերից մեկի՝ գուլպաների տվյալներն առավել քան տպավորիչ են. 2018-ի առաջին 2 ամիսներին ներկրվել է 43. 7 մլն զույգ գուլպա՝ 2017-ի 1.8 մլնի փոխարեն: Ֆեյսբուքի մասնագիտական շրջանակներին հատկապես այս ցուցանիշն անտարբեր չի թողել. շատերին զարմացրել է, շատերին՝ փոքր վերլուծությունների առիթ տվել: Հատկապես հետաքրքիր են տնտեսական վերլուծաբանների գրառումները.
Բաբկեն Թունյան 43.7 մլն զույգ նասկու ներմուծում՝ 2 ամսում !!! Էս տվյալներից ստացվում է՝ Հայաստանի ամեն բնակիչ՝ նորածնից մինչև թոշակառու, 4 օրը մեկ նոր նասկի է առնում )))
Ալեքս Տեքստիլի արտադրանքն էլ եթե հաշվի առնենք, կարող է պարզվի՝ օրումեջ ենք առնում։
Հայկ Գևորգյան 44 միլիոն զույգ !!! Հիմա զգում ե՞ք, որ դա անհնար է, որ որպես գուլպա ներմուծվել է բացարձակ այլ ապրանք։
Օգտատեր -Գուլպաների աճը զարմացնում է նրանով, որ Սամվել Ալեքսանյանը ի՛նչ սկսում է արտադրել, դրա ներմուծումն աճում է։
Կենցաղային տեխնիկան չէի տեսել՝ 8 մլն սառնարան 2 ամսում !!!! Ոնց որ Չինաստանի թվերը լինեն )))
Ի դեպ, 8 մլն սառնարանի ներկրումը շուտով բացատրուրթյուն ստացավ: Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը գրառում ավելացրեց, որ տվյալներում վրիպակ կա:
«Տեղի է ունեցել ընդամենը տեխնիկական վրիպակ չափման միավորի հետ կապված՝ սառնարանների բաժնում այն նշվել է որպես «հազար հատ»՝ ուղղակի «հատ»—ի փոխարեն: Այսպիսով, 2018թ. հունվար—փետրվար ամիսներին Հայաստան է ներմուծվել 8322 սառնարան, սառցարան եւ սառեցնող այլ սարքավորում՝ 6424-ով ավելին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»:
Մյուս տվյալները, ըստ մամուլի խոսնակի, ճշգրիտ են: Ի դեպ, մինչև կառավարության պարզաբանումը «Ռադիոլուրի» հարցմանը Ազգային վիճակագրության ծառայությունից պատասխանել էին, որ հրապարակված տվյալներն իրենցը չեն , վիճակագրական ծառայությունը առայժմ հունվար փետրվար ամիսների վիճակագրություն չունի: Արամ Արարատյանը մեր այս դիտարկմանն արձագանքելով նկատեց, որ ցուցանիշները օպերատիվ ամփոփման արդյունք են: Դրանց հիմքում մաքսային անցակետերում արձանգրված ցուցանիշներն են: Ի դեպ նույն օպերատիվ տվյալներն ընդհանրացված ցուցանիշներով վերջերս խորհրդարանում վարչապետն անձամբ էր ներկայացրել:
Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում այսօր նոր գծապատկեր է հրապարակել: Ըստ դրա՝ 2018թ-ի առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 39.9, իսկ ներմուծումը՝ 51.2%-ով: Տվյալները փորձեցինք վերլուծել « Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի հետ:
« Շատ կարևոր է ուշադրություն դարձնել մեթոդաբանությանը: Երբեմն այն, ինչ ներմուծվում է Հայաստան ու հետո արտահանվում, խոսքը ռեէքսպորտի մասին է, վիճակագրության մեջ երևում է որպես ներմուծում: Տարիներ առաջ մի զավեշտալի դեպք գրանցվեց. Հայաստանից մեծ քանակությամ մեքենաներ, սարքավորումներ ու շինտեխնիկա էր արտահանվել ու այդ թվերից ստացվում էր, որ Հայաստանը դրանք արտադրում է: Նույն իրավիճակի հետ գործ ունենա նաև հիմա: Ես վիճակագիրների խորհուրդ կտայի ավելի ուշադիր լինբել այս հարցում, նաև կառավարությունը, քանի որ գործադիրն է այս ինֆորմացիայով սնում վիճակագիրներին»:
Որպես նույն թվերի հետ տարբեր մեթդներով աշխատելու նախադեպ Թաթուլ Մանասերյանը հիշում է 2017-ի ներդրումների ցուցանիշի օրինակը, նախարաը մեկ, իսկ վարչապետը այլ ցուցանիշ էր մեջբերել:
https://www.facebook.com/Karen.Karapetyan/posts/1631665870236072
Իսկ արդյո՞ք Հայաստանի տնտեսության համար դրական չի կարող լինել նաև վերաարտահանումը կամ արդյոք դա չէ ճանապարհներից մեկը ԵԱՏՄ 180 մլն-ոց շուկայի և Եվրամիության ու Իրանի միջև պատուհան դառնալու առումով:
«Չեմ կարծում, որ վերաարտահանումն է այն լավագույն տարբերակը, որը պետք է օգտագործենք ԵԱՏՄ 180 և Իրանի 70 մլն-ոց շուկաներն օգտագոր»ելու համար: Ես շեշտը չէի դնի միայն վերարտահանման վրա: դա պարզունակ է ու պատիվ չի բերի Հյաստանի»:
Գիտատար, տեխնոլոգիական արտադրանք ստեղծելու ու դա արտահանման մեխը դարձնելու ջանքերն, ըստ փորձագետի, առայժմ մտադրությունների ու ցանկությունների հարթությունում է. թվային ցուցանիշներում իրական արտացոլում դեռևս չունի:




