ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանը Կառավարությունից բնակարան կստանա


ՀՀ կառավարությունը Նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման մասին որոշում ընդունեց:

Որոշման նախագծում մասնավորապես նշված է.

«Հիմք ընդունելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և  շինությունները՝  սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան»:

Որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը Սերժ Սարգսյանին նախագահի լիազորությունների ավարտից հետո՝ իր դիմումի հիման վրա։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։

Կարդացեք նաև

Back to top button