ԿարևորՔաղաքական

Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի պարբերական այցելությունները Հայաստան և Արցախ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին։

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի պարբերական այցելությունները Հայաստան և Արցախ, նրա հետևողական ջանքերն ուղղված Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացմանը։

Արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը՝ որպես երկկողմ և բազմակողմ հարցերի քննարկման և ժողովուրդների մերձեցման կարևոր հարթակ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն նոր՝ առավել լայն հնարավորություններ է բացում ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների և դրանց կարգավորման ուղիների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ Էնգելին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։

Կարդացեք նաև

Back to top button