

Չհամաձայնել, ընդվզել և պայաքարել լրագրողների իրավունքների պաշտպանության համար՝ լրագրողական կազմակերպությունները կարծում են, որ սա է այն ճանապարհը, որով պետք է դիմակայել լրագրողների իրավունքների սահմանափակումներին:
Իսկ օրենսդրական վերջին փոփոխություրնները, նրանց գնահատմամբ, սահմանափակում են ոչ միայն լրատվամիջոցների գործունեությունը, այլ նաև հասարակության տեղակացված լինելու հնարավորությունը:
Աշխարհի շատ քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների դռները բաց են ոչ միայն լրատվամիջոցների, այլև շարքային քաղաքացիների համար: Հայաստանում պետական կառույցների դռներն աստիճանաբար փակվում են լրագրողների առջև: Լրագրողական կազմակերպությունները սա վտանգավոր միտում են համարում:
«Փաստացի ունենք մի իրավիճակ, որ ցանկացած բովանդակության օրենք այսօր հանարավոր է մեկ օրում ընդունել Ազգային ժողովում»:
Իրավիճակը Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին մտահոգում է հատկապես այն տեսանկյունից, թե ինչ գործուն լծակներ ունեն քաղաքացիական հասարակությունն ու լրագորղական հանրությունը վտանագավոր կարգավորումներին դիմակայելու համար:
«Իմ ֆեյսբուքյան էջում ես նույնիսկ զավեշտով գրեցի, որ այսօր հնարավոր է կառավարությունը մի օրենքի նախագիծ ներկայացների, որով կարգելվի կառավարության քննադատությունը: Եվ քաղաքացիական հասրակությունը որևէ շանս չունի դրան դիմակայելու, որովհետև ԱԺ-ն հաջորդ օրը կընդունի այդ առաջարկը»:
Հետաքրքիր զուգադիպությամբ և կառավարության, և Երևանի ավագանու նիստերի վերաբերող դրույթները ընդգրկված են նույն՝ խորհրադարանակն համակարգում կառավարության կառուցվածքն ու գործունեության կարգը սահմանող հիմնարար ու ծավալուն օրենսդրական փաթեթում:
Ի տարբերություն գործադիրի նիստերը դռնփակ անցկացնելու մասին դրույթի՝ Երևանի ավագանու նիստերի հեռակա լուսաբանմանը վերաբերող կարգավորումներն օրենքում հայտնվեցին վերջին պահին, երկրորդ ընթերցմամբ քննարկումից մի քանի ժամ առաջ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդարանում շրջանցեց առաջարկը հապշտապ ներկայացնելու հարցը, բայց ԱԺ նիստերի լուսաբանման օրինակով անթաքույց խոսեց «իրար չխանգարելու» մոտեցման մասին:
Կառավարության փակ նիստերի հիմանվորումներից մեկն այն էր, որ լրագրողների կամ տեսախցիկների ներկայությունը կաշկանդում է նախարարներին: Արդարադատության նախարարն այս թեզը պաշտպանելիս ասում էր, որ փակ նիստներն ավելի ժողովրդավարական են, քանի խթանելու են ազատ բանավեճը, որը կառավարության նիստերին այդպես էլ չի հաջոցվել չի ապահովել:
Երևանի ավագանիում «Ելք » խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը կարծում է, որ լրագրողների հեռացումը ավագանուց, ընդհակառակը, բացասական ազդեցություն կունենա:
«Այն բացատրությունը, թե այն ամենն, ինչ կատարվում է՝ մի քանի տեսախցիկով հեռարձակվելու է, ոչ մի քննադատության չի դիմանում, քանի որ հեռարձակման կոճակի վրա նստած է իրենց մարդը, և բոլոր այն միջադեպերը, որոնք տեղի կունենան նիստերի դահլիճում, որևէ կերպ չեն լուսաբանվելու, և այդ տեսախցիկները դրանք չեն ֆիքսելու»:
Խոսքը ոչ թե լրագրողների, այլ հասարակության տեղեկացված լինելու իրավունքի մասին է՝ սա էլ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի դիտարկումն է: Նա նույնպես կարծում է, որ ավագանու նիստի աղմկահարույց միջադեպը միայն պատրվակ էր, լրագրողներից հեռանալու միտումն արդեն վաղուց է ուրվագծվում:
Քաղաքագետը կարծում է, որ այս ամենի մեջ նաև դրական բան կա. սահմանափակումները կարող է խթանել որակյալ մեդիա արտադրանքի ստեղծմանը: Համարյա նույն մոտեցմամբ է հարցը դիտարկում նաև ԱԺ կոալիցիոն խմբակցություններից մեկի՝ Դաշնակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Լրագրողական կազմակերպությունները վստահեցնում են, որ ձեռքերը ծալած չեն նստելու, փորձելու են պայքարել: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, օրինակ, քննարկում է ՄԻԵԴ դիմելու հարցը: Ըստ Դոյդոյանի՝ մամուլի ազատության յուրաքանչյուր սահմանափակում պետք է բավարարի մի քանի պահանջի: Օրինակ, պետք է առկա լինի փոփոխություն կատարելու սուր հասարակական պահանջ: Կար այդ պահանջը թե ամենևին ոչ՝ լրագրական կառույցը փորձելու է պարզել:




