Քաղաքական

Իշխանությունը մեկ շաբաթով կորցնելուց կոալիցիայում մտահոգ չեն

Մոտ օրերին կհրապարակվի հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուի անունը:

Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ճեպազրույցների ժամին նշել է, որ այս հարցով քննարկում դեռ չի եղել, չի պարզաբանում, թե քանի թեկնածուի անուն են դիտարկում, նաեւ չի հաստատում Սերժ Սարգսյանի առաջադրման մասին լուրերը:

Խորհրդարանական ընդդիմությունը նույնպես այս պահին չի շտապում պատասխանել վարչապետի իրենց թեկնածուի մասին հարցերին: «Ելքում» այս առումով ստեղծվել է մի իրավիճակ, որ նախ ներդաշինքային խնդիրները պետք է լուծել։

 

Ազատության հրապարակում պայքարի դուրս եկած քաղաքական ուժերը եւ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը համոզված են՝ հատկապես ապրիլի 9-16 ընկած ժամանակահատվածում իրենց ծրագրերի իրականացման համար ամենահարմար ժամանակահատվածն է՝ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտված են, վարչապետը դեռ ընտրված չէ:

Ինչպես ասում են՝ «իշխանությունը փողոցում ընկած է լինելու, ժողովրդին պարզապես անհրաժեշտ է վերցնել այն»: Նշված ժամանակահատվածի համար իշխող կոալիցիայում չեն անհանգստանում եւ արտառոց որեւէ իրավիճակ չեն տեսնում:

Կոալիցիոն գործընկերներ հանրապետական Վահրամ Բաղդասարյանին եւ դաշնակցական Աղվան Վարդանյան

Նիկոլ Փաշինյանին այս մասով չեն հասկանում նաեւ իր հարազատ «Ելք» դաշինքում: Քաղաքական միավորման մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները, չեն ցանկանում գնալ փողոց: Նախընտրում են խորհրդարանական ձեւաչափով պայքարել ոչ թե կոնկրետ անձի, այլ համակարգի դեմ` սա է Փաշինյանի հետ ամենահիմնական տարաձայնությունը:

Անգամ սեփական վարչապետի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել: Պարզապես պայմանավորվել են այս փուլում իրար չխանգարել: Այս տարաձայնությունները չեն հիասթափեցնի ընտրողին՝ համոզված է «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը:

Այստեղ արդեն երկրորդական խնդիր է վարչապետի թեկնածուի հարցը: Թեեւ շատ ժամանակ չի մնացել առաջադրումների համար, բայց «Ելք»-ում հարցը դեռ չեն քննարկել՝ պահում են պայմանավորվածությունները՝ իրար չխանգարելու մասին: Գորգիսյանը չի շտապում զարգացումներից առաջ ընկնել եւ պատասխանել հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները վարչապետի իրենց թեկնածուին առաջադրեն:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքարի ձեւաչափում երբեմն նաեւ զենքի դիմելու կոչեր են հնչում: Եթե կոալիցիայում հանգիստ են վերաբերվում տարատեսակ հանրահավաքներին, երթերին եւ պայքարի այլ տարբերակներին, ապա ծայրահեղականությանը վերաբերող կոչերին հստակ պատասխանում են:

Աղվան Վարդանյանին եւ Վահրամ Բաղդասարյան

Այս գումարման ԱԺ-ում, ի դեպ, ճեպազրույցներն անտեսում է միայն «Ծառուկյան» խմբակցությունը: Դա է պատճառը, որ նրանք չկարողացան արձագանքել Գեւորգ Գորգիսյանի հայտարարությանը:

Այս քաղաքական ուժը նույնպես տարիներ շարունակ համակարգային պայքար է տանում, այսինքն՝ այն, ինչը պատրաստվում են անել նաեւ «Ելք»-ի երկու կուսակցությունները: Գորգիսյանն իր բացատրությունն ունի, թե ինչու ծառուկյանականները դեռ չեն հաջողել՝ ասում է. «իրենք երբեք ռեալ ընդդիմադիր գործունեությամբ չեն զբաղվել»:

Կարդացեք նաև

Back to top button