

Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ֆուտբոլային մարզադաշտ կկառուցի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեմն Հայրապետյանը երեկ աշխատանքային այց է կատարել սահմանամերձ գյուղ հանդիպել է համայնքապետի, գյուղապետի և այլ պաշտոնատար անձանց հետ, քննարկել նախագծման ու կառուցման աշխատանքները:
Ֆուտբոլը Հայաստանում կզարգանա նաև սահմանամերձ համայնքներում: Առաջին քայլերը կարվեն Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Այս գյուղը դեռևս 2 տարի առաջ հայտնվել էր Ադրբեջանի ուղիղ կրակի տակ, սակայն անկախ թշնամու վայրագություններից Ներքին Կարմիրաղբյուրում կյանքն ընթանում է բնականոն հունով: Այստեղ մարդիկ շարունակում են ապրել, արարել ու մարզվել իսկ շուտով կունենան նաև նոր ֆուտբոլային մարզադաշտ:
Երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը աշխատանքային այց է կատարել Ներքին Կարմիրաղբյուր՝ տեղում ծանոթանալու պայմաններին և մարզադաշտի կառուցման նախագծային աշխատանքներին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ սա անհրաժեշտություն էր:
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը նշում է, որ Ներքին Կարմիրաղբյուրը ֆուտբոլային հարուստ ավանդությներ է ունեցել: Գյուղի շատ ֆուտբոլիստներ հանդես են եկել նաև Հայաստանի առաջատար թիմերում:
Մանուչարյանն ընդգծեց, որ ոչ միայն կարևոր է մարզադաշտի կառուցումը, այլև այն ուշադրությունը, որը ցուցաբերվում է երկրի նախագահի և ֆուտբոլի ֆեդերցիայի կողմից:
Ներքին Կարմիրաղբբյուրի ֆուտբոլային մարզիչը՝ Աշոտ Գալստյանը, նշում է՝ հիմա էլ ունեն տաղանդավոր երեխաներ, իսկ նոր մարզադաշտն ու լավ պայմանները կխթանեն ֆուտբոլի զարգացմանը:
Մեկ բան պարզ է․ Ներքին Կարմիրաղբյուրում ֆուտբոլ սիրում են, ավելին, այստեղ նույնիսկ երեխաների երազանքներն են ֆուտբոլային: 12 ամյա Ռազմիկն արդեն 7 տարի ֆուտբոլ է խաղում: Ճիշտ է ֆուտբոլով տարվել է Ռոնալդուի և Ռոնալդինյոի խաղով, բայց ցանկանում է նմանվել մեր Մխիթարյանին:
Վսահ ենք սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուրում նոր Մխիթրյաններ են հասունանալու: Նորակառույց մարզադաշտը պատրաստ կլինի արդեն սեպտեմբերին, որտեղ կմարզվեն ոչ միայն Ներքին Կարմիրաղբյուրի, այլև հարակից գյուղերի երեխաները: Բացի այդ ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքներ կտանի նաև մարզիչների վերապատրասման ուղղությամբ։ Շատ շուտով Ներքքին Կարմիրաղբյուրում կանցկացվեն նաև հանրապետական մրցաշարեր:




