ԿարևորՔաղաքական

ArmHiTech-2018. սպառազինության ցուցահանդես` մարտի 29-31-ը

Ռուսական օդատիեզերական պաշտպանության «Ալմազ-Անտեյ» կոնցերնը ՀՕՊ համակարգերի իր մշակումները կներկայացնի Հայաստանում՝ ArmHiTech-2018 սպառազինության ցուցահանդեսում, ինչպես նաև բանակցություններ կանցկացնի օտարերկրյա պատվիրատուների հետ: ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

ArmHiTech-2018 սպառազինության ցուցահանդեսը կանցկացվի Երևանում մարտի 29-31-ը:

Ընկերությունը մասնավորապես կներկայացնի հեռահար զենիթահրթիռային Ս-400 «Տրիումֆ», Ս-300ԲՄ «Անտեյ-2500», Ս-300ՊՄՈւ2 «Ֆավորիտ» համակարգերը, ինչպես նաև միջին և փոքր հեռահարության «Բուկ-Մ2Է», «Տոռ-Մ2Է», «Տոռ-Մ2Կ» և «Տոռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերը, նաև այլ համակարգեր:

«Ցուցահանդեսի շրջանակում կոնցերնի պատվիրկությունը մի շարք հանդիպումներ և բանակցություններ կանցկացնի պետական կառույցների ներկայացուցիչների, պոտենցիալ պատվիրատուների հետ»,-ասել է ընկերության գլխավոր տնօրենի արտաքին քաղաքականության գծով տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալին:

Կարդացեք նաև

Back to top button