Հասարակություն

Ով է հաղթում մարդ-սողուն պայքարում

Ամեն տարի գարնանն օձերը դուրս են գալիս ձմեռանոցներից, ակտիվանում և նրանց մոտ սկսվում է «հարսանեկան, բեղմնավորման շրջանը»:

Վերջին տարիներին օձերն ավելի են ակտիվացել, համատարած շինարարության պատճառով մտնում են բնակավայրեր. ամենուրեք քանդվում են օձերի բնավայրերը, իսկ նրանք ստիպված են լինում իրենց համար նոր բնավայր փնտրել, նոր տարածքներ մտնել, նկատում են փորձագետները:

Ովքեր են հաղթում մարդկանց եւ օձերի պայքարում:

Սողուններն ընդհանրապես սառնարյուն կենդանիներ են: Նրանք որպես կանոն արթնանում են գարնանը: Մեր լեռնաշխարհում սողունների ավելի քան 50 տեսակ կա, որոնցից միայն 23-ն են օձեր եւ միայն 4-ն են թունավոր՝ գյուրզան, հայկական իժը, լեռնատափաստանային երևանյան իժն ու դարևսկու իժը: Վերջինը Աշոցքում, այն էլ շատ հազվադեպ է հանդիպում:

Շատ ավելի վտանգավոր են գյուրզան ու հայկական իժը, նկատում է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ, օձագետ Արամ Աղասյանը:

Մինչ օրս մարդկանց մահացության դեպքեր չեն գրանցվել: Պարզապես պետք է շատ ուշադիր լինել, առավել ևս երբ վերջին տարիներին օձերն ավելի են ակտիվացել, համատարած շինարարության պատճառով մտնում են բնակավայրեր:

Իսկ ինչպես խուսափել օձերի հետ հանդիպումից ու առավել ևս խայթոցից: Օձերը երբեք նախահարձակ չեն լինում, հարձակվում են միայն պաշտպանվելու նպատակով:  Մասնագետը խորհուրդ է տալիս ռիսկային հատվածներում երկարաճիտք կոշիկներ հագնել և ձեռնափայտով տարածքը ստուգել: Իսկ եթե այնուամենայնիվ օձը խայթում է, երբեք չի կարելի կապել այդ հատվածը:

Օձերը, կարիճները և միջատները հաճախ հայտնվում են ոչ միայն բաց տարածություններում, այլև փակ հաստատություններում: Եթե, օրինակ, վաճառքի կետերի սեփականատերերը ժամանակին չնկատեն «անկոչ հյուրերին», դա կարող է հանգեցնել սանիտարահիգիենիկ նորմերի խախտմանը։ Հայաստանում դրանց ոչնչացմամբ զբաղվում է հակահամաճարակային արշավախումբը։ Արշավախմբի տնօրեն Աշոտ Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցրեց. իրենք ոչ թե ոչնչացնում են սողուններին ու կրծողներին, այլ ստիպում են լքել տարածքը:

Ի դեպ՝ հայաստանյան բուժհաստատությունները զինված են հակաթույնով, որոնք բնակչությանը տրամադրվում են անվճար:

Կարդացեք նաև

Back to top button