Քաղաքական

Խորհրդարանն արտահերթ նիստ է անցկացնում

Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է 10 հարց:

Օրակարգում են մասնավորապես, երկրորդ ընթերցմամբ քննարկվելիք հետեւյալ օրենքների նախագծերը.

  • «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,
  • «Հանրաքվեի մասին»,
  • «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,
  • «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
  • «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,
  • «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
  • «Միջազգային պայմանագրերի մասին»,
  • «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,
  • «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»:

Նշենք, որ այս օրինագծերի մեծ մասը պայմանավորված են 2015-ի սահմանադրական փոփոխություններով:

Կարդացեք նաև

Back to top button