Սպորտ

Արոնյանը պարտվեց Կրամնիկին

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 10-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանն անհաջող է հանդես գալիս Բեռլինում և այսօր կրկին պարտություն կրեց՝ սևերով 37-րդ քայլին զիջելով Վլադիմիր Կրամնիկին: Առաջին շրջանում էլ Լևոնը պարտվել էր Կրամնիկին:

Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Դին Լիրենն ու Ուեսլի Սոն, Ալեքսանդր Գրիշչուկն ու Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովն ու Ֆաբիանո Կարուանան:

Ֆաբիանո Կարուանան 6,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան 6 միավորով հետապնդում է Շահրիյար Մամեդյարովը: Առաջատար եռյակը 5,5 միավորով եզրափակում է Ալեքսանդր Գրիշչուկը: Արոնյանը 3,5 միավորով եզրափակում է աղյուսակը:

11-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:

Կարդացեք նաև

Back to top button