ԿարևորՔաղաքական

Լատվիայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

«Լավ նորություն Լատվիայից: Խորհրդարանն առանց որևիցե դեմ ձայնի իր աջակցությունն է հայտնել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին առաջին ընթերցումից հետո: Հույս ունեմ՝ շուտով կկայանա երկրորդ ընթերցումը, և համաձայնագիրը կվավերացվի»,- գրել է դեսպանը:

Կարդացեք նաև

Back to top button