
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

«Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,-ասաց Հենրիխ Մխիթարյանը՝ մրցանակը ստանալու արարողությանը:




