
Facebook խոշորագույն սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընդունել է, ընկերությունը որոշ սխալներ է թույլ տվել, որոնց հետևանքով միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներ հայտնվել են քաղտեխնոլոգների ձեռքում:
Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը դեռևս 2014-ին էր պաշտպանության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ արգելելով հավելվածներին օգտատերերից նրանց ընկերների մասին տվյալներ հավաքել: «Սակայն մենք սխալներ թույլ տվեցինք և պետք է ավելին անեինք»,-հայտարարել է նա՝ խոստանալով հավելյալ քայլեր ձեռնարկել օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը ամրապնդելու համար:
Շաբաթասկզբին պարզ դարձավ, որ քաղաքական խորհրդատվությամբ զբաղվող Cambridge Analytica ընկերությունը Facebook-ի միջոցով հատուկ հավելված է շրջանառության մեջ դրել և շուրջ 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ հավաքագրել՝ առանց նրանց իմացության:
Լուսանկարը՝ CNN-ի




