
լրացված 17.59


Այսօր առավոտյան 09.00- ի սահմաններում Ռուսաստանում՝ «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևանից Տվեր ուղեւորվող «Mercedes» մակնիշի ավտոբուսը և բեռնատարը: Ավտոբուս վթարի պահին գտնվել է 50 մարդ, նրանցից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են, մահացել է երկու մարդ:
Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:




