Քաղաքական

Մարտի 1- ի ողբերգության կրկնության հավանականությունը զրո է, ասում է Լարիսա Ալավերդյանը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

2008 թվականի մարտի 1- ի դեպքերի մասին է այսօր խոսել Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա զուգահեռներ է անցկացրել այսօրվա իրադարձությունների հետ ու վստահաբար նշել որ, մարտի 1- ի  դեպքերի կրկնությունը բացառում է:

Միաժամանակ նա կրկին նշել, որ մինչև չպարզվի հրահանգ տվողի անունը, մարտի մեկի էջը չի փակվի: Այդ 10 զոհերը պատահական զոհեր էին, դա դաս տալու համար արվեց, որպեսզի ընդդիմությունը ինչ էլ պատահի չբողոքի կեղծված ընտրությունների դեմ, ասաց։

Մարտի մեկի դեպքերից 5 տարի է անցել ու նախագահական ընտրություններից հետո այսօր կրկին երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն բողոքում է ընտրակեղծիքների դեմ՝ նշելով, թե ինքն ավելի շատ ձայներ է ստացել: Անկախ իրավիճակների նմանությունից՝ Լարիսա Ալավերդյանը բացառում է այսօր մարտի մեկի դեպքերի կրկնության հավանականությունը։

«Հավանականությունը զոր է, քանի որ նրանց ներանձնային բնույթը թույլ չի տա գնալ այդ ճանապարհով»։ ասաց:
Այսօրվա իրադարձություններին անդրադաձնալով՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամը նշեց, որ բողոքն արդար է և ինքը «Ժառանգության» ծրագրի ջատագովն է։
Լարիսա Ալավերդյանը կողմ է երկարատև ու թափանցիկ պայքարի: Երկարատև պայքարը ողջունելի է, սակայն անընդունելի է ոչ թափանցիկ երկխոսությունը, ասաց:

 

 

Back to top button